Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը (Երևան, Օհանովի փողոց):
Այդ արտադրամասում Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անցկացված վերահսկողության ընթացքում «MeatFood» և «Моя Семя» ապրանքանիշերի առկա արտադրատեսակներից վերցված նմուշներից միայն մեկը՝ «կիսաապխտած «Կրակովյան» երշիկ»-ը (ապրանքանիշը՝ «MeatFood», (արտադրված 30․06․2025թ.), «Նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Արտադրատեսակը չի արտադրվի մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
«Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին պատկանող մսամթերքի արտադրամասում (Երևան, Հաղթանակ 4-րդ թաղամաս) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ DG):
Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:
Նմուշներից միայն մեկը՝ «Վետչինա մսային պաղեցված» արտադրատեսակի նմուշը (արտադրված 29․06․2025թ.), մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Վետչինա մսային պաղեցված» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
«Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:
Բաց մի թողեք
Հուլիսի 11-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Հուլիսի 10-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Անկում․ հուլիսի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են