11/07/2025

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը, ձերբակալություններ

Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից քիչ առաջ հայտնել էին, որ վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։

Այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ թիրախում իր որդին է: Ավելի ուշ խոստացավ մանրամասներ հաղորդել:

Քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, բերման ենթարկել։

Ըստ տեղեկությունների՝ քննչական գործողություններն իրականացվում են 2022 թվականի մայիսի 8-ին Գյումրիում տարեցների և «Դիմադրություն» շարժման երիտասարդ անդամների միջև տեղի ունեցած միջադեպով:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից վաղ առավոտյան տեղեկացրեց, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։

ArmLur.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ խուզարկության հիմքում Մանուկյանի որդու գործն է։ Այժմ փորձում են առգրավվել նրանց հեռախոսները, սակայն նրանք ըդդիմանում են։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 8-ին Գյումրիում տարեցների և «Դիմադրություն» շարժման երիտասարդ անդամների միջև բախում էր տեղի ունեցել։ Հայտնի էր դարձել, որ դեպքով կան ձերբակալվածներ, որոնց թվում նաև Գեղամ Մանուկյանի որդին` Տարոնը։

Թեպետ ՀՅԴ-ականները ևս պնդում են, որ խուզարկության հիմքը Մանուկյանի որդու գործն է, այնուամենայնիվ հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանի ներկայությունը ևս կա մեկ այլ գործում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրելու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Առիթը քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով նրա արած հայտարարություններն են:

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանն անգամ ԱԱԾ-ում հարցաքննվել էր քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով, ինչը հենց Մանուկյանը հաստատել էր մեզ հետ զրույցում: «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ ԱԱԾ-ում քրդերի՝ Թուրքիայում հայտնվելու առեղծվածային դեպքով քրեական գործ է հարուցվել, եւ բավականին խիստ է դրվել հարցը՝ պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայի ուժային կառույցներ մոտ: Հիշեցնենք նաեւ, որ երկու քրդերը Հայաստանում 2021 թվականի օգոստոսի 16-ին ապօրինի հատել էին Արաքս գետով անցնող՝ ՀՀ պահպանվող պետական սահմանը:

Այդ արարքի համար ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Քուրդ ազատամարտիկներն ազատ էին արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Նրանք, ըստ էության, ազատության մեջ էին 7 ամիս, որից հետո անհասկանալի հանգամանքներում հայտնվել են Թուրքիայում:

Ձերբակալությունների, խուզարկությունների շղթան շարունակվում է, Նիկոլ Փաշինյանի թիրախում դարձյալ դաշնակցականներն են. այս անգամ խուզարկություններով եկել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի, Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տուն, զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։

Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ խուզարկության պատճառը նրա որդին է՝ Տարոն Մանուկյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց, որ այս պահին շուրջ մեկ տասնյակ մարդկանց տների խուզարկություններ են տեղի ունենում։

Նրա խոսքով՝ սա բռնաճնշումների ալիքի մի մասն է, որ արդեն երկու շաբաթ կատարվում է: «Գեղամ Մանուկյանի որդին առաջին հերթին Դաշնակցության երիտասարդական միության ղեկավար մարմնի անդամ է։ Խնդիրը բոլոր ուժերի թիրախավորումն է ու պոտենցիալի ոչնչացումն է, որպեսզի դիմադրություն չլինի»,- ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ մարզերում դեռ միայն Գարեգին Ոսկանյանի տանն է կատարվել խուզարկություն, բայց չեն բացառում, որ ՀՅԴ-ականների տները բոլորը թիրախավորված են:

Ոչ միայն ապօրինաբար ձերբակալել են Տարոն Մանուկյանին, այլև այս պահին արգելում են նրան տեսակցել։

Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին։

Օբյեկտիվ հարց է առաջանում՝ եթե ենթադրյալ քրեական հետապնդումը վերաբերում է Տարոն Մանուկյանին, ապա ինչու է առգրավվել պատգամավոր Գեղամ Մանուկյանի բջջային հեռախոսը։