Ամեն ինչից զատ, լիքը հասկացություններ վարկաբեկվեցին ու ձեւախեղվեցին այս 7 տարում։ Հատկապես «ուժեղ տղա», «լավ տղա» հասկացությունները։
Հրապարակ թերթը գրել է․ Երբ մարդն ասում է, որ ինքը Նիկոլին պաշտպանում է, քանի որ սարսափում է նախկինների վերադարձից, դեռ կարելի է հասկանալ, բայց երբ ասում է՝ «Նիկոլն ուժեղ տղա է, տեսա՞ք ինչ արեց», դա ընդամենը ասողի ստորության, փոքրության մասին է խոսում։ Նման բան ասողներն ուղղակի չգիտեն «ուժեղ» բառի իմաստը։
Ի՞նչ կմնա այդ «ուժեղ» տղայից, եթե նա զրկվի վարչապետական լծակներից, եւ կողքին չլինեն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, դատախազությունն ու քննչականը։ Իսկ եթե ԲԴԽ-ն, ՍԴ-ն, դատավորներն ու դատախազները հաղթահարեն վախն ու ենթարկվեն միայն օրենքի՞ն։
Ի՞նչ կմնա նրա «հզորությունից», երբ զրկվի վարչապետի պաշտոնից, եւ մեկ օրում անէանան նրան քծնողների, նրանից պաշտոն ու փող մուրացողների, նրա նետած փշրանքներով սնվողների բանակները։
Իսկ եթե չտնօրինի պետական բյուջեն, եւ նրա հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված չլինի այս կամ այն օլիգարխի բիզնեսի հաջողությունը, բիզնեսմենների այսօրվա բանակից քանի՞սը նրան կհիշեն ու նրա առաջ կխոնարհվեն։
Երբ նա դառնա նախկին վարչապետ, եւ նրա նշանակած պաշտոնյաների աթոռները սկսեն երերալ, ոմանք զրկվեն իրենց եկամտի աղբյուրներից ու համալրեն գործազուրկների շարքերը, դրանցից քանի՞սը կշարունակեն նրան բարեւել, նրա հետ հանդիպում տենչալ, նրա կարծիքը կիսել։
Առհասարակ հիշեք՝ «ուժեղ տղան» զերծ կմնար ոստիկանական ու քրեական մեթոդներով իր հանդեպ հարգանք սերմանելու, վախի ազդեցությամբ իր իշխանությունը պահելու փորձերից։
Ուժն ու խելքը, ազնվությունն ու մեծահոգությունը, հումանիզմն ու ներողամտությունը, օրինավորությունն ու համեստությունը միշտ կողք-կողքի են քայլում։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները