Կառավարության նիստի ընթացքում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կայացվեց։
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են 2025 թվականի մայիսի 27-ին՝ իր դիմումի համաձայն։
Համայնքի ավագանին սահմանել էր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու ժամկետ՝ հունիսի 12-ին: Այդ նիստը սահմանված ժամկետում հրավիրվել է, սակայն իրավազորության բացակայության պատճառով չի կայացել։
Հունիսի 25-ին հրավիրված նիստը ևս իրավազորության բացակայության պատճառով չի կայացել, ինչը առաջացրել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու հիմք։
ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում:

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում