Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը Բաքվից Մոսկվա է վերադարձել ձեռնունայն, գրում է «ВЧК-ОГПУ» Telegram ալիքը, որը մոտ է Ռուսաստանի անվտանգության ուժերին։
Նշվում է, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ։
Զրուցակցի աղբյուրի խոսքով՝ Ադրբեջանի կողմից AZAL ուղևորատար ինքնաթիռի կործանման փաստը ճանաչելու վերաբերյալ սկզբնապես առաջադրված պայմանները երբեք չեն ընդունվել Ռուսաստանի կողմից։
Ինչպես նշում է TG ալիքը, Կուրենկովի՝ Ադրբեջանի մայրաքաղաքում գտնվելու ժամանակ տեղական դատարանը մերժել է ռուս լրագրողների համար խափանման միջոցը փոխելու միջնորդությունները։
Պաշտոնապես նախարարը մասնակցել է արտակարգ իրավիճակների նախարարների նիստին, որը տեղի է ունեցել Բաքվում նեղ շրջանակով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կուրենկովը մտադիր էր ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահի հետ, սակայն ռուսական կողմին հասկացրել են, որ ոչ պաշտոնական երկխոսություն չի լինի, և Ալեքսանդր Կուրենկովը ստիպված է եղել կրճատել Ադրբեջան կատարած իր այցի տևողությունը։






Բաց մի թողեք
Լոնդոնը վտարում է ռուս դիվանագետին
Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչները հնարավոր է՝ հանդիպեն. Ուկրաինան պատրաստ է շատ դժվար փոխզիջումների. Կալլաս
ԵՄ վերազինման վերաբերյալ տարաձայնությունները մեծանում են