ՔԵԶ ՉԵՄ ԱՍԵ՞Լ ԱՆՈՒՆՆԵՐ ՉՏԱՍ
1994-ին ձերբակալում են արձակագիր, ՀՅԴ անդամ Ռոլանդ Շառոյանին և ԱԱԾ քննչականում փաստաբան Ռուբեն Ռշտունիի ներկայությամբ սկսում են հարցաքննել:
Քննիչը հարցնում է,- դուք հիմնադրել եք դաշնակցությունը, ճի՞շտ է, հաստատո՞ւմ եք:
Ռոլանդը զարմացած քննիչի անտեղյակությունից, ասում է, – ե՞ս, ոչ, դաշնակցությունը հիմնադրել են Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը և Ստեփան Զորյանը :
Երբ Ռոլանդը հնչեցնում է ՀՅԴ հիմնադիրների անունները, դատապաշտպանը սաստում է, ասելով՝ «Ռոլանդ ես քեզ չեմ ասե՞լ, անուններ չտաս»:
Իսկ երբ, մինչ ձերբակալությունը ԱԱԾ-ականները մտել էին Ռոլանդի տուն և խուզարկություն էին իրականացնում, Ռոլանդը ասել էր,«զենք, զինամթերք ինչքան բերեք՝ տեր եմ, բայց նարկոտիկ չգցեք, օջախս չպղծեք» :
Այսօր «իրավապահները» դաշնակցականների տներից որպես փաստացի ապացույց առգրավել են «Մահ կամ ազատություն» գրությամբ վերնաշապիկներ և հետաքրքիր է, որ քննիչները չգիտեն, որ այդ կարգախոսի հեղինակները ևս դաշնակցության սուրբ երրորդությունն է՝ Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը և Ստեփան Զորյանը:
Տղերք, ամոթ է, կրթվեք, հատկապես, երբ ձեզ ուղղորդողը պնդում է ՝ #կրթությունը_նորաձև է:
Էս էլ կանցնի, հետո չասեք՝ մենք չէինք ուզում, մեզ ստիպում էին:
Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաց մի թողեք
Նրան հարվածում են ոչ թե մեղքերի, այլ առաքինությունների համար. Համբարյան
Իրավապահ համակարգը, վստահաբար, գիտակցում է, որ դարձել է փաշինյանին ու ռեժիմին ծառայող կլասիկ բռատիրական գործիք. Գալստյան
#Նիսյա Հայաստան․ Ինչքան էլ կառավարությունն իրեն շլանգի տեղ դնի` ակնհայտ է չէ՞, որ վրացիները ինչ-որ բանից ահավոր դժգոհ են․ Նահապետյան