ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալին:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին ձերբակալումը՝ նշելով, որ խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար:
Ըստ մեր տեղեկությունների՝ նա ձերբակալվել է այն բանի համար, որ փորձել է միջամտել, որպեսզի զորակոչիկը խուսափի զինվորական ծառայությունից:

Բաց մի թողեք
Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող
Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է
Խուզարկություն՝ Արմավիրի մարզում․ ի՞նչ են փնտրում իրավապահները