11/07/2025

Իշխանությունն առանց դատարանի վճռի մարդկանց ահաբեկիչ է հռչակել․ Աբրահամյան

Բավական չէ, որ իշխանությունն առանց դատարանի վճռի մարդկանց ահաբեկիչ է հռչակել, հիմա էլ հանրային տրամադրություններն է ստուգում հասկանալու` ի՞նչ կլինի, եթե ՀՀ-ում ընդդիմադիր կիսակցություն փակվի:

Այն, որ գործող կառավարիչը վաղուց է ապացուցել, որ իր ցանկություններն իրացնելիս բացարձակ խնդիր չունի օրենքը տրորելու հետ, բոլորն արդեն համոզվել են:

Մյուս կողմից, Մայր Աթոռն օկուպացնելու և հնազանդեցնելու ճիգեր գործադրողներն առհասարակ խնդիր չունեն կուսակցություն կողպելու հետ:

Դեռ պարզ չէ, թե իրադարձություններն ինչ ծավալով կզարգանան, սակայն ՀՅԴ-ի ու նրա անդամների դեմ այս ապօրինությունները շարքը դատապարտելի է և սպասարկում է ոչ միայն ներքին, այլ արտաքին նպատակներ:

Տիգրան Աբրահամյան