11/07/2025

Իրավապահ համակարգը, վստահաբար,  գիտակցում է, որ  դարձել է փաշինյանին ու ռեժիմին ծառայող կլասիկ  բռատիրական գործիք. Գալստյան

Իրավապահների  այսօրվա «գործողությունները»   փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած «սաղիդ կլցնեմ ԱԱԾ-ի պադվալները»  հանձնարարականի ուղիղ կատարումն է։

Սա  բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող պետական ահաբեկչություն է՝  37 թ. ձեռագրով, որը որևէ  առնչություն չունի օրենքի և իրավունքի հետ:

Նպատակը՝ լռեցնել և բռնաճնշել ընդդիմության հնարավոր օջախները: Հայ Առաքելական եկեղեցին և Դաշնակցությունը սրանց համար թշնամական թիրախ են, արշավում են ամենաանբարո և քստմնելի մեթոդներով:

Այսպես կոչված խուզարկությամբ բացահայտված առարկաները  օրինական են տնտեսական կամ կենցաղային․․․ահաբեկչության հետ որևէ առնչություն չունեն։

Իրավապահ համակարգը, վստահաբար,  գիտակցում է, որ  դարձել է փաշինյանին ու ռեժիմին ծառայող կլասիկ  բռատիրական գործիք:

Զուգահեռ՝ նիկոլական զազրելի ու տգետ ողջ քարոզչական մեքենան լծվել է ահաբեկչություն կեղծ պիտակը դաշնակցությանը կպցնելու գործին:

Որոշ տգետ, մեր քաղաքական կյանքում պատահական  ու սնամեջ անցորդներ՝ չինական խունվեյբինի կամ 30-ականների տռոյկայի  կրքով  դաշնակցությունը փակելու կոչեր են հնչեցնում։

Այս կեղծ և անբարո մեղսագրման տակ իշխանությունները կփորձեն ներսում և դրսում արդարացնել իրենց հակաիրավական-ռեպրեսիվ գործողությունները:

Սա նաև հանրային ուշադրությունը շեղող  գործողություն է՝ հերթական հակազգային և հակապետական քայլը քողարկելու համար:  Ակնհայտ է, թե այսօրվա փաշինյան-ալիև հանդիպումն ինչ հետևանքներով է հղի՝ մասնավորապես Սյունիքի համար:

Դաշնակցությունը ռեպրեսիաներ շատ է տեսել, ծանոթ ձեռագիր է 90-ական թվականներից։

Բայց ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ավելին է, քան շարքային կուսակցություն լինելը:
Այն ազգային գաղափարախոսություն է, արժեքային հենք ու ողնահար հարյուր հազարների համար:

Լիլիթ Գալստյան