11/07/2025

ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով։

Թրամփը նշել է, որ հուլիսի 14-ին կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ։

«Մենք զենք ենք ուղարկում ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն ամբողջությամբ վճարում է այդ զենքի համար։ Այսինքն՝ այն, ինչ հ։մա տեղի է ունենում, հետևյալն է։ Զենքը գնում է ՆԱՏՕ, հետո ՆԱՏՕ-ն այդ զենքը տալիս է Ուկրաինային: Եվ ՆԱՏՕ-ն է վճարում այդ զենքի համար»,– ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ «NBC» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։