Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ 27-ամյա Հեյդար Ալիևը, Բարվիխայում /գյուղ՝ Մոսկվայի մարզում- խմբ./ անշարժ գույքի համար գրեթե մեկ միլիոն ռուբլի պարտք է կուտակել հարկերի տեսքով։
Խոսքը 1600 քառակուսի մետր մակերեսով շքեղ առանձնատան մասին է, որը գտնվում է մերձմոսկովյան «Մայենդորֆյան այգիներ» էլիտար բանավանում:
«27-ամյա Հեյդար Ալիևն ունի 946 հազար ռուբլի չվճարված հարկեր», – գրում է Mash Telegram-յան հեռուստաալիքը։
Գույքի գնահատված արժեքը կազմում է մոտ 35 միլիոն դոլար, որը համարժեք է մոտ 2,7 միլիարդ ռուբլու՝ ներկայիս փոխարժեքով։
Մոսկվայի մարզի հարկային մարմինները արդեն մի քանի անգամ դիմել են դատարան՝ պարտքը գանձելու պահանջով։ Տրվել են գանձման դատական որոշումներ, սակայն դրանց կատարումը դժվար է եղել։ Դժվարությունների պատճառներից մեկը Դաշնային դատական կատարածուների ծառայության կայքում նշված անձնական տվյալների սխալն էր։
Հեյդար Ալիև կրտսերի ծննդյան ամսաթիվը տվյալների բազայում նշված է մեկ օրվա սխալով, ինչը բարդացնում է պարտքերի մասին տեղեկատվության որոնումը և պարտքերի գանձման ընթացակարգը։
Բաց մի թողեք
Էրդողանի «մերկացրած յաթաղանը» նաև տարածաշրջանի մրցակից երկրների դե՞մ է
Պուտինը Թրամփին հասկացրել է, որ հայ – ադրբեջանական խաղաղություն հնարավոր չէ, ինքը թույլ չի տա
Ալիևի համար բարդ է Պուտինի հետ «պորտալարը կտրել»