ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորմանը:
«Վատ ղեկավարները պատժում են նրանց, ովքեր սխալներ են գործում:
Բայց ամենավնասակար ու թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են վարվում։ Ինչպես Փաշինյանը՝ թիրախավորելով Սամվել Կարապետյանին։ Մի մարդու, որը ոչ միայն Հայաստանի ամենաառատաձեռն բարերարներից է, այլ նաև ամենամեծ գործատուներից ու հարկատուներից մեկը։ Նրան հարվածում են ոչ թե մեղքերի, այլ առաքինությունների համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկահայ գործիչը։

Բաց մի թողեք
«Իմ պատկերացմամբ՝ ինքը թվաբանությունից շատ հեռու է ու չի տիրապետում՝ գյուղարտադրանքի ինչ ծավալի արտահանումներ են գնում Ռուսաստան»
Քննչական կոմիտե, գոնե իրավունքի տարրական կանոնները պահպանեք
«Պատերազմող տղա էիր, գոնե 5 օր դա անեիր»