ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
«Մգեցված ապակիներն արգելեցին, որ +40 աստիճան արևի տակ մեքենայում ավելի շատ օդորակիչ աշխատեցնենք և հետևաբար ավելի շատ վառելիք ծախսենք, որի արդյունքում էլ ավելի շատ վառելիքի արտանետումներ տեղի ունենան օդում, սակայն միևնույն է ուղիղ արևի տակ ակվարիումի էֆեկտով այրվում ես…
Ուշադրություն եմ դարձրել, որ անգամ ամենաժողովրդավարական համարվող ԱՄՆ-ում մգեցված ապակիները արգելված չեն, արգելված չեն նաև ամենախիստ Չինաստանում, իսկ Հայաստանում՝ Արսեն Թորոսյանի բուռն պահանջներով, կիրառվում են նման նորմեր՝ զուտ մարդկանց վնաս հասցնելու, անհարմարություն պատճառելու և նրանց ավելորդ ծախսեր պարտադրելու նպատակով, ինչի հետևանքով տուժում են մարդիկ և բնությունը»։

Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը