Համառ լուրեր են շրջանառվում, որ չնայած մի քանի օր կարծես թե Նիկոլ Փաշինյանը դադար է վերցրել` եկեղեցու և Վեհափառի դեմ պայքարում, և դրան նաև Աբու Դաբիի հանդիպումը նպաստեց, բայց «տակից» աշխատանքները շարունակվում են:
Եվ իր ասած Եկեղեցու դեմ պայքարի Համակարգող խորհրդի ուղղությամբ, որի մասին մոտ մեկ ամիս առաջ էր հայտարարել Հայ առաքելական եկեղեցու թշնամիներին կոչ անելով դիմել և ներգրավվել այդ աշխատանքներին և մյուս ուղղություններով:
Նախօրեին լուրեր տարածվեցին, որ Հայաստանի` մեծությամբ երկրորդ կրոնական կառույցը` Եհովայի վկաները հավաքվել են Մերիդիան հանդիսությունների սրահում: Եվ նրանք այնքան շատ են եղել, որ Իսակովի պողոտան մի քանի ժամ պարալիզացված է եղել:
Այլ հավաքներ ևս կազմակերպվում են` և կրոնական տարբեր կազմակերպություններում, և կարգալույծ հոգևորականների են մոբիլիզացնում:
Եթե դրան գումարենք նաև անաստված քաղաքագետների, նիկոլական քարոզիչների խավը` Գնել Սարգսյանի և Ռոման Բաղդասարյանների նման, ապա պարզ կդառնա, որ մի քանի հազարանոց խաչակիրների բանակ է ստեղծում Փաշինյանը` եկեղեցու վրա գրոհելու համար:
Սակայն մեզ հայտնի է նաև, որ դրսից` և կրոնական շրջանակներից, և քաղաքական դեմքերից շատ բացասական մեսիջներ են ուղարկվել Հայաստանի կառավարություն: Եվ դրանք հաշվի չառնել նույնպես Փաշինյանը չի կարող:
Մանավանդ հայ հասարակության բացարձակ մեծամասնությունը նույնպես չի խրախուսում այս հիվանդագին արշավը:
Արեգ Մարգարյան

Բաց մի թողեք
Արձանագրվել են սանիտարական խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի թունավորման մասին
Ում են փորձել սպանել այս գիշեր․ բացառիկ մանրամասներ. Լուսանկար
Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, Ռուսաստանը կհեռանա հենց վաղը. Պուտին