Հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Խորենացի 20 շենքի բակում հսկայական ծառի ճյուղը կոտրվել ու ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ ճյուղի կոտրվելու հետևանքով վնասվել են նաև էլեկտրականության և ինտերնետի լարերը և կայանված «Hyundai» և «Fit» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։


Բաց մի թողեք
Պատմական, կոշտ փոփոխություն ԵՄ միգրացիոն քաղաքականության մեջ
ԵՄ-ն կանաչ լույս է սփռում վիճահարույց վերադարձի կենտրոնների վրա՝ «ամենախիստ» նոր միգրացիոն օրենքում
Արտակարգ․ Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել. Լուսանկար