«Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը հայտարարեց, որ խորհուրդը որոշում է կայացրել այս փուլում դադարեցնել փողոցային պայքարն ու նստացույցը։
Մարգարյանի խոսքով՝ խորհուրդը պատրաստվում է վերակազմավորվել և աշխատել նոր ձևաչափով։ Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը պահանջում է նոր մոտեցումներ և մեթոդներ, որպեսզի կարողանան շարունակել պայքարը առավել արդյունավետ եղանակներով։
Խոսելով հանրային ներգրավվածության մասին՝ Մարգարյանը նշեց, որ կառավարությունից անուղղակիորեն փոխանցվում է միտքը, թե քանի որ արցախցիները քիչ են մասնակցել հանրահավաքներին, հետևաբար իրենց խնդիրները լուծված են։ Սակայն իրականությունը, ըստ նրա, բոլորովին այլ է։
«Պատճառը մարդկանց մեջ եղած հիասթափությունն է։ Արցախահայությունն ուղղակի կորցրել է հավատը։ Բայց եթե լինի հանրային լայն աջակցություն, մենք պատրաստ ենք կրկին առաջնորդել այս պայքարը։ Այս պահին, սակայն, համահայկական օրակարգը բոլորը չեն ընդունում, և դա ևս ազդում է մեր քայլերի վրա»,- հավելեց Ապրես Մարգարյանը։

Բաց մի թողեք
Հյուրընկալվել եմ «Երեկոն Շանթում» հաղորդմանը, որը կցուցադրվի հունիսի 3-ին՝ 22:40-ին. Փաշինյան
Ում է հանդիպել Մխիթարյանը Երևանում. Լուսանկար
Կորուստ Սիրուշոյի կյանքում