Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել է ԱՄՆ-ի մտադրության մասին՝ 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող 32 կիլոմետրանոց ճանապարհը:
«Թուրքիան այս ամենի կենտրոնում է, ինչպես նաև Ադրբեջանն ու Հայաստանը։ Նրանք վիճում են 32 կիլոմետրանոց ճանապարհի շուրջ, բայց սա ամենևին էլ կատակ չէ։ Սա տևում է արդեն մեկ տասնամյակ՝ վեճ 32 կիլոմետրանոց ճանապարհի շուրջ», – ասել է Բարաքը ճեպազրույցի ժամանակ։
«Եվ ահա Ամերիկան գալիս է և ասում. «Լավ, մենք դա կվերցնենք մեզ վրա։ 100 տարով վարձակալությամբ տվեք մեզ այդ 32 կիլոմետրանոց ճանապարհը, և դուք բոլորդ կարող եք օգտվել դրանից»։ Բայց ցեղային հայացքները չեն անհետանում։ Մենք եկել ենք e pluribus unum սկզբունքին (Մեկը շատերից)։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է հրաժարվել մասսաների շահերից՝ հանուն միասնության։ Դա գոյություն ունի Ամերիկայում։ Այնտեղ՝ ոչ։ Այնտեղ նախ գալիս է անհատը, հետո՝ ընտանիքը, հետո՝ ցեղը, և հետո արդեն՝ ազգը», – ասել է Բարաքը։
Բաց մի թողեք
Թուրքիան «հարյուր հինգ տարի հետո վերադառնում է Պաղեստին»
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Բաքվում 23 հայերի կալանքի վերաբերյալ