Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն է ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղի թիվ 7 հասցեում գործող «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ՍՊԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության Եղվարդի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ, ինչից հետո ժամանել են նաև Երևանի թիվ 5-րդ և թիվ 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարել են Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանը և Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Ա․ Մելքոնյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների հրդեհը բռնկվել է մոտ 150 քառակուսի մետր թիթեղից հավաքված պահեստային տարածքում, որտեղ այրվել են փայտե պադոններ և ստվարաթղթե արկղեր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից:
Հուլիսի 14-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։
Օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Կրակի դեմ պայքարել են ոչ միայն հրշեջները ու պարեկները, այլ նաև քաղաքացիները։
ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:44-ին, մարվել՝ հուլիսի 15-ին՝ ժամը 00:31-ին: Այրվել է խոտածածկույթ, կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ:






Բաց մի թողեք
Երևանում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենա․ վնասը կազմել է 1 մլն դրամ․ Լուսանկար
Անհետ կորած կնոջ դին են գտել․ Լուսանկար
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․