ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշն անդրադարձել է «F-35» կործանիչները Թուրքիա մատակարարելու հարցին, փոխանցում է Էրմենիհաբեր-ը:
Ռիշը նշել է, որ ինքն արգելափակել է «F-35» կործանիչների մատակարարումը Թուրքիա ու վճռականորեն է տրամադրված պահպանելու այդ դիրքորշումը։
Նա նաև ընդգծել է, որ կշարունակի խոչընդոտել վերոնշյալ կործանիչների մատակարարմանը։
Հիշեցնենք, որ Թուրքիան հեռացվել է «F-35» կործանիչների համատեղ արտադրության ծրագրից 2019-ին՝ ռուսական հակաօդային պաշտպանության «S-400» համակարգ գնելու պատճառով։ Նշենք, որ Թուրքիայի համար արտադրված 6 միավոր «F-35» կործանիչներ դեռևս չեն մատակարարվել։

Բաց մի թողեք
Սիրիան Ասադի օրոք գաղտնի կերպով կառուցել է միջուկային ռեակտոր․ AP
Ուկրաինայի նոր մարտավարություն է գործարկում
Մակրոնը Մեծ Բրիտանիայում է` նպաստելու Բըրնհեմի հետ բանակցություններ վարելուն