Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վաշինգտոնին խոստացել է վճռական պատասխան տալ, եթե ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առևտրային պատերազմը սրվի։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
«Ամերիկյան կառավարությունը չպետք է թերագնահատի մեր պատրաստակամությունը՝ նմանատիպ միջոցառումներով արձագանքելու չափազանց բարձր մաքսատուրքերին», – ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
Ըստ նրա՝ ԵՄ-ն պատրաստ է դրան, բայց շարունակում է հույս ունենալ հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով։ Կանցլերի խոսքով՝ Գերմանիան այդ նպատակով մշտական կապի մեջ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Բաց մի թողեք
Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա․ Լուսանկար
Կանե՛ս, Էմանուել․ ինչպես է Թրամփը ճնշել Մակրոնին
Նախարարը հրաժարական տվեց. Լուսանկար