Ամերիկյան Astronomer IT ընկերության գործադիր տնօրեն Էնդի Բայրոնը պատահաբար նկատվել է իր ընկերության մարդկային ռեսուրսների աշխատակցուհի Քրիստին Քեբոթին գրկած՝ Բոսթոնում Coldplay-ի համերգի ժամանակ։
Բայրոնն ամուսնացած է և ունի երկու երեխա։
Կադրերում երևում է, թե ինչպես է Բայրոնը գրկել Քեբոթին։ Երբ տեսախցիկը նրանց վրա է ուղղվում, գործարարը փորձում է թաքնվել։ Այս պահին ցնցված աղջիկը ձեռքերով ծածկում է դեմքը։
«Օ՜, ինչ… Նրանք կամ սիրավեպ ունեն, կամ շատ ամաչկոտ են», – բեմից նշել է Coldplay-ի վոկալիստ Քրիս Մարտինը։
Ամերիկյան Astronomer ՏՏ ընկերության գլխավոր տնօրեն Էնդի Բայրոնը պատահաբար նկատվել է իր ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակից Քրիստին Քաբոտի հետ գրկախառնված Բոստոնում Coldplay խմբի համերգի ժամանակ, հայտնել է The Sun-ը։
Բայրոնի և Քաբոտի գրկախառնության պահը մեծ էկրանին է ցուցադրվել, ընկերության գործադիր տնօրենը արագ թաքնվել է տեսախցիկից, իսկ նրա ուղեկիցը շրջվել է։
«Օ՜, ի՞նչ… կա՛մ նրանք սիրավեպ ունեն, կա՛մ շատ ամաչկոտ են»,- բեմից նկատել է Coldplay խմբի վոկալիստ Քրիս Մարտինը։
Այս դրվագը կայծակնային արագությամբ տարածվել է սոցիալական ցանցերում: Բայրոնի հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչում՝ կնոջը դավաճանելու համար: Բայրոնն ամուսնացած է և ունի երկու զավակ:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Քրիստին Քաբոտը ևս ամուսնացած է։
Համացանցը ցնցած տեսանյութից հետո խոշորագույն Astronomer IT ընկերության նախագահ, միլիարդատեր Էնդի Բայրոնը ներողություն է խնդրել ընտանիքից և հանրությունից:
«Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ կնոջից, ընտանիքից ու աշխատակիցներից, որ իմ անձնական սխալը դարձավ հանրային։ Այդ երեկոն պետք է ուրախության առիթ լիներ, բայց վերածվեց ցավալի ու հրապարակային իրավիճակի։
Ես պատասխանատվություն եմ վերցնում ու ժամանակ եմ հատկացնում՝ խորհելու և ուղղվելու։ Խնդրում եմ հարգել իմ անձնական տարածքը։ Հույս ունեմ, որ բոլորս կարող ենք ավելի զգուշորեն մոտենալ ուրիշների կյանքը հանրայնացնելու հարցին»,- գրել է նա։
Բաց մի թողեք
Ռուսաստանը պատրաստ կլինի հարձակվել Լեհաստանի վրա 2027 թվականին. Տուսկ
Հարյուրավոր միլիոնների շքեղ մեքենաների վարձակալում ՀԷՑ-ում․ պայմանագիրը խզվել է
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատական ֆարսը