Հուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են սննդի կետի աշխատակիցները։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Կարեն Համբարձումյանը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։







Բաց մի թողեք
Աշտարակի մեծ կամրջի վրա բեռնատար է այրվել
Շատինով անցնող մայր ջրատարի կարգավորման փականները բնակիչները փակ են պահում, արգելում աշխատանքներ կատարել
Ավտոկռունկը շինարարական աշխատանքեր իրականացնելիս կողաշրջվել է․ կա զոհ