15/10/2025

Լատվիայից ռուսաստանցիներին զանգվածաբար արտաքսում են

Լատվիայում գտնվող Ռուսաստանի 841 քաղաքացիների բնակության թույլտվությունների ժամկետը լրացել է։ Լատվիայի իշխանությունները պահանջել են, որ նրանք լքեն երկիրը, հաղորդվում է Քաղաքացիության և միգրացիայի հարցերով տեղական գրասենյակի (PMLP) կայքում։

Նշվում է, որ ռուսները չեն ներկայացրել Եվրոպական Միությունում մշտական բնակության կարգավիճակ ստանալու փաստաթղթեր։ Սա պետք է արվեր մինչև հունիսի 30-ը, պահանջվող փաստաթղթերի թվում է պետական լեզվի քննությունը հաջողությամբ հանձնելու վկայականը։

Այժմ նրանք պարտավոր են լքել Լատվիայի տարածքը մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը։

Հուլիսի 15-ից Լատվիան դադարեցրել է ճանաչել կենսաչափական տվյալներ չունեցող ռուսական անձնագրերը։ Լատվիան նաև դադարեցրել է վիզաների տրամադրումը կենսաչափական տվյալներ չպարունակող անձնագրերի համար և այլևս չի ընդունում բնակության թույլտվություն ստանալու դիմումներ այդպիսի անձնագրեր չունեցող Ռուսաստանի քաղաքացիներից։