Հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառվարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան խոշորցաված համայնքի Քարակետ բնակարվայրի Հովհաննես Շիրազի փողոցի շենքերից մեկում հերթական փլուզումն է տեղի ունեցել:
Տեղում պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել 60-ական թվականներին կառուցված 3 հարկանի շենքի պատշգամբի և հենասյուների հատվածում, տուժածներ չկան:
Աղբյուրի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Արդեն հոգնել ենք պատասխանատուներին դիմելուց. Արմավիրի մարզում ինչքան մարզպետ փոխվեց, ով նշանակվում էր, խնդրին ծանոթանում էր, խոստանում, որ հարցը կլուծի, բայց էդ հարցը մինչև հիմա լուծող չկա։


Բաց մի թողեք
Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Լուսանկար
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում