Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը․ «Վեհարանում Վեհն է.
Սկսվում է «Ուսապարկ 2» միջոցառումը, որի նպատակն է վերջնականապես խարխլել Եկեղեցու հիմքերը։
IT ընկերության ղեկավարի հրաժարականից ցնցված Նիկոլ Փաշինյանը պետք հասկանար, որ պատերազմում ջախջախիչ պարտությունից և կապիտուլյացիայից հետո իրեն հարգող երկրի ղեկավարը կա՛մ պատվով ինքնասպան է լինում կա՛մ էլ նվազագույնը հրաժարաիան է տալիս։
Բայց, մենք չենք ջախջախվել կամ կապիտուլացվել, զուտ մեր վարչակարգը մեզ դավաճանել է ու տարել թշնամու երախ։ Հիմա իր արևմտյան պատվիրատուները ցուցում են տվել հարձակվել Եկեղեցու վրա։
Մենք արդեն 2018 թվականին անգործությամբ թողեցինք, որ «ամենայն ծիգռովկյաց հրամանատարը» գա իշխանության և հիմա, եթե չպայքարենք ծիգռովկյան դիվիզիայի ու դրա հրամանատարի դեմ, արդեն վաղը մեր երեխաները մկրտվելու են մզկիթներում։
Ու հատուկ եմ խնդրում. մի նայեք, որ սաղմոս է ցիտում ու Աստծո անունը տալիս, ինքը շատ բարեխիղճ աշխատակից ա, մեր դժբախտությունն էն է, որ ինքը լավ աշխատում ա հավաքական արևմուտքի համար»։
Բաց մի թողեք
Փաշինյանի երեկվա հայտարարություններից հետո ձեր գործունեությունը դառնում է անիմաստ ու ավելորդ. Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացման գլխավոր գործոն․ Տեր-Պետրոսյան
Շատ պարզ է՝ որն է իշխանության նպատակը․ Աբրահամյան