«ՔՊ-ում ակտիվորեն շրջանառվող լուրերի համաձայն` Փաշինյանը թիմին տեղեկացրել է, որ Կաթողիկոսը պետք է մինիմում մինչեւ Սուրբ Խաչ գնացած լինի։
«Իրավունք» թերթը գրում է. «Պլանավորում ենք մինչեւ Խաղողօրհնեք, վատագույն դեպքում մինչեւ Սուրբ Խաչ դավայ-դասվիդանիյա կանի»,- ըստ ՔՊ-ական աղբյուրների, հայտարարել է շեֆը թիմակիցներին։
Ըստ նույն լուրերի, միաժամանակ մի քանի ճակատով գործողություններ են սկսվելու. հանրահավաքներ եկեղեցու ներսում, հոգեւորականների ձերբակալում, կոմպրոմատների «սլիվ» համացանցում։
Ըստ ՔՊ-ականների, Կաթողիկոսը հեռանալու է ինքնակամ` չդիմանալով ճնշումներին։ Նկատենք, որ Եկեղեցու դեմ ճակատամարտի «հրամանատար է» նշանակվել, ըստ շրջապառվող լուրերի, Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը որպես ճակատամարտի նշանաբան օգտագործելու է «չվախենաք» բառը։
Տարածված լուրերի համաձայն, Ասում են վերջինիս անմիջական օգնական է նշանակվել հայտնի գարդասիլագետ Արսեն Թորոսյանը։ Վերջիններս հավաստիացրել են.«շեֆ ջան դու խնդիր չունես»։
Բաց մի թողեք
Նախարարություններում թիվ 1 ռեժիմ է. ամեն վայրկյան կարող է շուտափույթ հավաքի հրահանգ լինել
«Ով էլ խոսի՜ կրթության մասին». Դպրոցի տնօրենը ինտերնետի գաղտնաբառը դրել է նիկոլփաշինյան․ Մխիթարյան
ԵՊՀ դեկանին ինչ է ասել ԿԳՄՍ նախարարը