ա/ Նախ, այս առավոտ կանուխ իմացանք, որ ապօրինաբար կալանավորված, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը հաղթել է կառավարությանը ՀԷՑ-ի ապօրինի պետականացման դեմ հայցով. վճիռը կայացրել է Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը:
Կառավարության արձանքն այս որոշմանը ռուսերեն ասած՝ вокруг да около-էր, այսինքն՝ ճիշտ Նիկոլի վարքագծին ու խոսույթին հարիր՝ ամեն ինչ ոչնչի մասին կամ հերթական մանիպուլյացիան:
բ/ Այսօր հայտնի դարձավ իսպանական բազմամիլիոն լսարան ունեցող հրատարակություններից մեկի՝ Periodista Digital-ի սենսացիոն հրապարկամ մասին. խմբագրությունը պնդում է, թե գաղտնի փաստաթուղթ է ձեռք բերել, ըստ որի՝ Փաշինյանը համաձայնել է Սյունիքի ճանապարհի մի մասը / այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»/ 99-տարով հանձնել ԱՄՆ-ի կառավարմանը, որի շրջանակում կստեղծվի «Թրամփի կամուրջ», կտեղակայվեն ամերիկյան զինվորներ, կլինի համապատասխան մասնաբաժին և այլն:
Նույն պարբերականը պնդել է նաև, որ այդ համատեքստում Նիկոլը գաղտնի հուշագիր է ստորագրել Բաքվի և ԱՄՆ-ի հետ համատեղ / ի դեպ լուրը շրջանառել են արտասահմանյան տարբեր առաջատար ԶԼՄ-ներ, այդ թվում՝ ռուսաստանյան/: Կառավարության արձագանքը կրկին նույն ոճով էր՝ թե բա Periodista Digital-ը կասկածելի ծագում ունեցող և վատահամբավ կայք է, իսկ լուրը / մարդիկ փաստական ապացույցներ են վկայոկոչում/ կեղծ է: Ավելին, հորդորել են հասարակությանն ու ԶԼՄ-ներին հղում անել պաշտոնական տեղեկատվությանը:
Ոչ թե ՀՀ իշխանությունների կասկածները, այլ հենց նրա կասկածելի մեկնաբանությունները փարատելու նպատակով կփորձենք կապ հաստատել և պարզաբանումներ ստանալ «կասկածելի» Periodista Digital-ից:
Բաց մի թողեք
Վիրավորանքի/զրպարտության դեմ ևս 4 հայց ներկայացվեց. Խուդոյան
Կալանավորել են Ռոմանոս Պետրոսյանի սանիկին, ինքը՝ ՀԷՑ-ում է կադրային ջարդ անում
Ծանոթացա կով կթելու տեխնիկային․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան․ Լուսանկար