Հուլիսի 27-ին խորեոգրաֆներ Ասատուր և Աննա Քալաշյանները նշում են իրենց ամուսնության 10-ամյակը։ Տարիների ընթացքում արվեստային ընտանիքների շարքում, նրանք օրինակ են եղել , եղել են ներդաշնակ, եղել են հանդիսատեսի սրտերը գրավող ընտանիք։
Այս ամառ զույգի կյանքի ևս մեկ կարևոր հոբելյան է․ բեմական գործունեության 13-րդ տարին։
Տարիների ընթացքում նրանք ապացուցել են, որ արվեստի և կյանքի հանդեպ ազնիվ ու նվիրական վերաբերմունքը միշտ վերածվում է գեղեցիկ արդյունքի՝ դառնալով ոգեշնչման աղբյուր իրենց երկրպագուների ու գործընկերների համար։
Այս 13 տարիների ընթացքում արվեստային զույգը ղեկավարել է «Ինտեր Դանս» համույթը, որն իր ժամանակի մեջ պարարվեստի նորարարական անսամբլ էր, հիմնադրել է «Քալաշյան պարԱրվեստի դպրոցը», որը բացառիկ պրոֆեսիոնալ հաստատություն է մեր օրերում, ղեկավարել «Պարի պետական անսամբլը»:
2025 թվականին սկիզբ դրվեց արվեստային նոր միավորի՝ «Կադանս» անսամբլի՝ որպես հայտ ճաշակի և նորարարության ձևավորման, որը կրկին եզակի է այսօր իր գործունեությամբ։ Բազում փառատոններ, լոկալ համերգներ… Այս ամենն իսկապես կայացած անհատականություններ լինելու արդյունքն է, որն էլ կայացած ընտանիք լինելու գրավականն է, իսկ Աննա Քալաշյանի շուրջ 15 տարվա «Բարեկամություն» անսամբլում լինելը ու պրոֆեսիոնալ մենապարուհի դառնալը, պարարվեստում ոսկե տառերով անուն ազգանուն գրելը չխանգարեցին նույնչափ գեղեցիկ ու բարձր թռիչքի ընտանիք ձևավորելուն:
Հայ իրականության մեջ, բազում արվեստային ընտանիքների կողքին, ահա ևս մեկը հավաքում է իր տարիների փորձն ու թրծվում ժամանակի պարագայով: Նրանց սրտի ամենաթանկ նվաճումը փոքրիկ Լեոն է, ով այս տարի կանի գիտության առաջին քայլերը՝ կդառնա առաջին դասարանցի։
Շնորհավորում ենք Քալաշյանների ընտանիքին և մաղթում սիրով ու ոգեշնչմամբ լի երկար տարիներ՝ ինչպես բեմում, այնպես էլ կյանքում։
Բաց մի թողեք
Վերին Արտաշատի մշակույթի տունն է, որտեղ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարզային հերթական համերգն անցկացրեց․ ԿԳՄՍ նախարարը լուսանկարներ է հրապարակել
«Ժանսեմ. կենդանի գծի վարպետը». ֆրանսահայ նշանավոր նկարչի 105-ամյակին նվիրված ցուցադրություն Երևանում. Լուսանկարներ
Մշակույթի զարգացման հիմնադրամը ամփոփեց տարին և շնորհակալագրեր հանձնեց. Լուսանկարներ․ Տեսանյութ