Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ.
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է և ոչինչ չի զիջել:
Նրա մոլեռանդ աջակիցները կրկնում են նույնը:
Պրոպագանդան ջախջախելու ամենաուժեղ միջոցը արխիվներ բացելն է, եթե պատմությունը հին է, իսկ եթե հին չէ, ուղղակի հիշեցնել այն ամենը, ինչ հիշելը ձեռնտու չէ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2020-i փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած հրապարակային բանավեճ-քննարկումից հետո, պարոն Փաշինյանը ներկայացրեց Մյունխենյան սկզբունքները.
1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:
5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:
6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։
Համեմատեք այսօրվա հետ և գնահատեք ՀՀ վարչապետի խոսքի արժեքն ու այն պնդումը, որ ինքը ոչինչ չի զիջել:
Թաթուլ Հակոբյան; 28 հուլիսի, 2025թ, Դովեղ
Բաց մի թողեք
Հանելուկի ժանրում. այն ո՞վ է, որ թիրախավորում է անձը, դրանով ավերում համակարգը
Վարդան Ղուկասյանը վարչապետ կդառնա, եթե տեսնի, որ չկա այն մարդը ․․․
Արցախահայության ճակատագիրը այսօր մեր արժեհամակարգի լակմուսի թուղթն է. Դումիկյան