Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ասուլիս է հրավիրել, որի ժամանակ անդրադարձել է իր՝ վարչապետ դառնալու հնարավորությանը:
Նա ընդգծել է, որ երբեք այդպիսի ձգտում չի ունեցել, սակայն իր սկզբունքներին հավատարիմ՝ առաջնորդին պատրաստ է աջակցել․ «Ես երբեք չեմ ցանկացել և չեմ ցանկանա դառնալ վարչապետ, բայց եթե տեսնեմ, որ չկա այն մարդը, որը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճահճից, իսկ ժողովուրդը վստահի ու ինձանից պահանջի՝ ասելով՝ դու հայի տղա ես, արի ստանձնի, ես պատրաստ կլինեմ կյանքս դնել հանուն հայրենիքի»:
Նրա խոսքով՝ այս պահին երկիրը գտնվում է մի իրավիճակում, երբ 10 ընտանիք ունի ամբողջ երկրի հարստությունը․ «Կշեռքի մի նժարի վրա ամբողջ ժողովուրդն է, մյուս նժարի վրա՝ այդ 10 ընտանիքը։ Նրանք պետությունից ավելի հարուստ են։ Երկրի ընդերքը պետք է դառնա պետական սեփականություն՝ չինական մոդելով»:
Նա հավելել է, որ պատրաստ է 2 ձեռքն էլ տալ անդամահատման, եթե տված խոստումը չկատարի․ «Եթե մի մարդ լինի, որ ասի՝ Հայաստանի Հանրապետությունն ինձ համար ավելի թանկ է, քան այդ տասը ընտանիքը, ես անպայման նրան կպաշտպանեմ։ Իսկ եթե ես տեսնեմ, որ նման մարդ չկա, ու ժողովուրդն ասի՝ դու պիտի անես, ես կանեմ։ Եթե չեմ անի, երկու ձեռքս կտրեք: Եթե իմ ասածը չիրականացնեմ, եթե արագ կարգով այս երկիրը ոտքի չկանգնացնեմ, այդ դեպքում ես հորս տղան չեմ»:






Բաց մի թողեք
Կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել… Առուշանյանի հայրը Գորիսում երեկվա պայթյունի մասին
ԱՄՆ փոխնախագահի այցն Ադրբեջան և Հայաստան ունի կոնկրետ նպատակ․ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ
Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային կետեր ստեղծելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում. Կոբախիձե