ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է «Ինչ ուզեմ՝ կանեմ». «Ֆայտոն»-ի սեփականատերն ասել է, թե իբր իր թիկունքին Ալեն Սիմոնյանն է կանգնած. գիտի՞ ԱԺ նախագահն այդ մասին» վերտառությամբ հրապարակմանը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Ըստ այս հրապարակման՝ Գյումրիում գործող տաքսի ծառայություն «Ֆայտոն»-ի սեփականատերը չի տրամադրել ՀԴՄ կտրոն և ինչ-ինչ չարաշահումների ժամանակ հայտարարել է, որ Ալեն Սիմոնյանն է իր մեջքին կանգնած:
Ես չեմ ճանաչում այդ սեփականատիրոջը և մինչև վերջ կկանգնեմ իր մեջքին միայն այն դեպքում, երբ կպարզվի, որ ինքը լիարժեք կատարում է իր հարկային պարտականությունները մեր երկրի առաջ և օրենք չի խախտում, հակառակ դեպքում՝ ես կարող եմ կանգնել միայն իր ոտքերին:
Ուստի դիմում եմ ՀՀ պատկան մարմիններին՝ ճշտելու այս նյութի մեջ տեղ գտած տեղեկությունները»:

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում