Հուլիսի 21-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչության ծառայողները զարհուրելի և դաժան հանցագործություն են բացահայտել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2014 թվականի նոյեմբերին Հայաստանի մարզերից մեկում բնակվող 59-ամյա տղամարդը իր 35-ամյա կնոջ հետ կատարել է այդ զարհուրելի արարքը։
Այդ տղամարդը իր մայրիկին՝ ԼՂ 76-ամյա բնակչին, որը առողջական խնդիրներ ու հաշմանդամության կարգ է ունեցել, խնամելու պարտականությունից ազատվելու նպատակով կնոջ հետ բարձով խեղդելու եղանակով սպանել են, ապա 4 օր անց թաղել են գյուղին հարակից դաշտում։
Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ տղամարդը քրեական ոստիկանների կողմից հայտնաբերվել է, ներկայացվել Քննչական վարչություն, որտեղից էլ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, և դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու կասկածյալի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։

Բաց մի թողեք
Ուջան բնակավայրի մոտակայքում բшխվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ փրկարարները դուրս են բերել մեքենայում արգելшփակված քաղաքացուն. Լուսանկար
Արտաշատ-Զովաշեն ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106» ու «Lada», 3 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն․ Լուսանկար
Հարազատների հետ միջոցառման չէր մեկնել՝ պատճառաբանելով՝ գործեր ունի. հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինը