Վթար է տեղի ունեցել Աբովյան փողոցում. 14 համարի ավտոբուսը հարվածել է Աբովյան քաղաքը սպասարկող «Մուլտիտրանս» ընկերության մեքենային, որն ընթացքի պահին կտրուկ արգելակել է, և 14 համարի ավտոբուսը հարվածել է նրան։
Արդյունքում մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։
«Որևէ ծանր վնասվածք չունի, տեղափոխել են հիվանդանոց, ես էլ եկել եմ տեսակցության։ Հիմա ԿՏ էլ կանեն, ու ուղևորը կգնա տուն»,- ասել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Նա տեղեկացրեց, որ նման բոլոր դեպքերում ուղևորների բուժզննման ծախսերը հոգում են իրենք՝ ապահովագրության հաշվին։
***
Հուլիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15:45 սահմաններում Ագաթանգեղոս փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում Երևանի բնակիչ 32-ամյա Սուրեն Ս․-ն իր վարած թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսով բախվել է հետիոտնային լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Լուսացույցի ընկնելու հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։







Բաց մի թողեք
Աշտարակի մեծ կամրջի վրա բեռնատար է այրվել
Շատինով անցնող մայր ջրատարի կարգավորման փականները բնակիչները փակ են պահում, արգելում աշխատանքներ կատարել
Ավտոկռունկը շինարարական աշխատանքեր իրականացնելիս կողաշրջվել է․ կա զոհ