Քննչական կոմիտեն ավարտել է Բագրատ Սրբազանի գործով նախաքննությունը, օրեր անց գործը կմտնի դատարան։ «Այսօր քննչական կոմիտեն ավարտեց Բագրատ Սրբազանի գործի նախաքննությունը, մի քանի օր անց գործը կգնա դատարան»,- ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նկատում է՝ տարօրինակ կերպով արագ ավարտվեց գործի նախաքննությունը, ինչը խիստ կասկածելի է։ «Հարց է առաջանում՝ արդյո՞ք իշխանությունները մտադիր են առաջիկայում այս գործին այլ երանգ տալ։
Ժամանակը ցույց կտա, թե ինչպես է օգտագործվելու այս դատաքննության պրոցեսը։ Եթե լինի այնպիսի արդարադատություն, որ տեսնում ենք քաղաքական գործերի դեպքում, դրական բան ակնկալելն անիմաստ է, իսկ եթե լինի օբյեկտիվ դատաքննություն՝ Բագրատ Սրբազանը կհայտնվի ազատության մեջ»,- ասաց նա։
Օբյեկտիվ դատաքննության դեպքում, ասում է, այն անձինք, ովքեր այս գործով կալանքի տակ են՝ արդարացվելու են։
Բագրատ Սրբազանը կալանավորվեց հունիսի 26-ին։ Սրբազանի մեղադրանք է առաջադրվել Քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակում՝ իբրեւ «ահաբեկչություն» նախապատրաստելու համար։ Սերգեյ Հարությունյանն ասում է՝ Սրբազանն իր հետ տեղի ունեցածին հումորով է նայում, գիտակցում՝ քաղաքական հետապնդում է իր նկատմամբ։
«Կալանավորումից ի վեր գրեթե ամեն օր այցելել եմ Բագրատ Սրբազանին։ Այս ընթացքում երկար զրույցներ ենք ունեցել, Սրբազանը հոգեպես եւ ֆիզիկապես լավ վիճակում է, հումորով է վերաբերվում իր հետ կատարվողին, հասկանում է՝ սա էլ կանցնի, գիտակցում է, որ քաղաքական հետապնդման հերթական դրսեւորումն է, իսկ իրեն մեկուսացնելով իշխանությունները մի քանի հարց են լուծում։
Առաջին հերթին՝ եկեղեցու դեմ ոտնձգություններից առաջ կալանավորում են հեղինակություն վայելող արքեպիսկոպոսներին, փորձում են դա կապել եկեղեցու հետ՝ իրենց գործողությունները արդարացնելու համար, երրորդը՝ ժողովրդին շեղում են լուրջ գործընթացներից»,-ասաց Հարությունյանը։
Այս գործով այժմ կալանավորված են եւս 14 անձ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։
«Ահաբեկչության» գործը գնալով փուչիկի պես պայթում է։ Օրերս դատավոր Վազգեն Ռշտունին փոխեց այս գործով կալանավորված Հրայր սարկավագի խափանման միջոցը, եւ ազատ արձակեց նրան։ Իշխանականները, խախտելով անմեղության կանխավարկածը, կալանավորված անձանց։
Բաց մի թողեք
Երգիչ Գրիգորի Եսայանն ինստագրամում անդրադարձել է «Զվարթնոց»-ում իր հետ պատահած միջադեպին. Լուսանկար
Արտակարգ դեպք Վանաձորում․ կան վիրավորներ, այդ թվում՝ հրազենային
Նարեկ Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ՀԾԿՀ-ի և դրա նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի դեմ