Ռուսաստանցի երկրպագուները դժգոհել են Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի վատ կազմակերպումից։
Ինչպես հաղորդում է Shot Telegram-ալիքը, հանդիսատեսն ահազանգել է տհաճ պայմանների մասին՝ նշելով, որ համերգի ընթացքում առաջացել է ճնշող խցանում, նստարանները եղել են կեղտոտ, իսկ Լոպեսի ելույթը սկսվել է ավելի քան մեկ ժամ ուշացմամբ։
Հանդիսատեսը բողոքել է նաև բարձր ծախսերից՝ մոտ 40 հազար ռուբլի՝ հաշվի առնելով համերգի տոմսերն ու թռիչքը Հայաստան։ Նրանց կարծիքով՝ համերգն անցկացված է եղել փոքր չափսերի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, որը չէր համապատասխանում նման մասշտաբի միջոցառմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ՝ Հայաստանի կառավարությունը համերգի կազմակերպման համար հատկացրել է 7 միլիոն դոլար (559 միլիոն ռուբլի), ինչը արժանացել էր հասարակական քննադատության։
Նշենք նաև, որ Լոպեսի համերգից մեկ օր առաջ՝ օգոստոսի 1-ին, նա ելույթ է ունեցել Ղազախստանում, որտեղ նույնպես գրանցվել էին սկանդալային դեպքեր, այդ թվում՝ աղջիկների միջև բռունցքամարտ։

Բաց մի թողեք
Հիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվել. Տեսանյութ
«Խուլիգան, թալանչի», «լիրբ», «գողերի գերդաստան արտադրող», Քոլոյանի կինը որակումներ է տալիս արցախցիներին. Լուսանկար
«Ինչի՞ իմ տունը քանդեցիր». ողբացող մոր ձայնը խլացվեց Անաիդա Գալստյանի կողմից ու Փաշինյանի քարոզարշավի երգ ու պարի ներքո․ Տեսանյութ