17/10/2025

Նոր մանրամասներ Թրամփի, Փաշինյանի և Ալիևի միջև Սպիտակ Տանը սպասվող գագաթնաժողովից

Վաշինգտոնում «Թուրանի» թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն մի քանի րոպե առաջ հրապարակեց նոր մանրամասներ սպասվող գագաթնաժողովի մասին, որը, ինչպես արդեն հաղորդվել էր, նախատեսված է այս ուրբաթ Սպիտակ Տանը։

👉 Նախագահ Թրամփը նախ առանձին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ,

👉 այնուհետև կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին,

👉 իսկ հետո երեք ղեկավարները միասին հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

Այս պահին դեռ չկա պաշտոնական հաստատում, բայց դիվանագիտական ակնկալիքները բարձր են։ Մնացեք մեզ հետ՝ ես այժմ կպատմեմ ամբողջ պատմությունը, թե ինչով է պայմանավորված այս դինամիկան, ինչ է սպասվում Ռուսաստանում, և ինչպես է դրան արձագանքում Կրեմլը։

ԱՄՆ-ն պայման է դնում Ադրբեջանի առջև․ կմիանաս Աբրահամի համաձայնագրերին՝ եթե խաղաղություն կնքես Հայաստանի հետ։
Այս նախապայմանն արդեն լայնորեն լուսաբանվում է հայկական մամուլում։ Բայց կարևորը հասկանալն է՝
📌 Ի՞նչ է Աբրահամի համաձայնագիրը
📌 Ինչու՞ է ԱՄՆ-ը կարևորում Ադրբեջանի ներգրավումը
📌 Եվ ամենահետաքրքիր հարցը՝ ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում միանալ, երբ վաղուց ունի դիվանագիտական և ռազմական կապեր Իսրայելի հետ։
Իսկ ի՞նչ է շահում Բաքուն այս գործարքով։
Եվ արդյոք խաղաղությունը վերածվում է միջազգային դիվանագիտական սակարկության։

Այս մասին տեղեկանում ենք Հրայր Թամրազյանի ֆեյսբուքյան էջից․