11/08/2025

Խիղճն ու տրամաբանությունը վաղուց են շրջանցել այս իշխանությանը. Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Սրբազան շարժման ակտիվիստ Աղվան Արշակյանի գործն ուղիղ խոշտանգում է մի մարդու նկատմամբ, ով բացի նրանից որ առանց որևէ հիմքի անազատության մեջ է, այլ ծանր հիվանդության միջով է անցել:

Ներկայումս նրա առողջական վիճակը բավականին անհանգստացնող է, հատկապես որ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նրա խնդրահարույց առողջությանն առավել սրվի:

Խիղճն ու տրամաբանությունը վաղուց են շրջանցել այս իշխանությանը, սակայն Աղվանի գործով զարգացումները սարսափ ֆիլմի սցենար են հիշեցնում»: