Հին Կապանի պեղումները նոր ու առավել հետաքրքիր փուլ են թևակոխել։
Նախորդիվ բացված շինությունների տակից արդեն իսկ հայտնաբերվել են հին բազիլիկ եկեղեցու (ենթադրաբար՝ 4-6-րդ դարեր), ձիթհանի հետքեր, աղյուսե հատակ, շքամուտքի եզրաքարեր, սյան խարիսխներ։
Այս մասին տեղեկացրել են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Քննարկվել է հնագիտական աշխատանքների ու պեղումների ժամկետի երկարացման անհրաժեշտությունը։
Աշխատանք է տարվում Հին Կապանը զբոսաշրջային գրավիչ ուղղություն դարձնելու նախագիծ իրականացնելու և դրա համար ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ։ Ծրագիրն իրականացվում է «ԶՊՄԿ»-ի հետ համատեղ՝ Կապանում զբոսաշրջության զարգացումը խթանելու համատեքստում։
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Արամ քահանան միայնակ է պսակադրություն արել այսօր, սարկավագները բոյկոտել են նրան