Օգոստոսի 3-ին տեղի են ունեցել Մեղրիի ՔՊ տարածքային կառույցի նոր ընտրությունները, որն անակնկալ արդյունքներ է գրանցել գործող համայնքապետ, դավանափոխ եղած Խաչատուր Անդրեասյանի համար։
Հրապարակ թերթը գրել է․ Մենք գրել էինք, որ Սամվել Բաբայանի կուսակցության քվոտայով համայնքապետ դարձած Անդրեասյանը վերջերս անցել է ՔՊ շարքերը եւ իր թեկնածությունն է առաջադրել ՔՊ տարածքային խորհրդի նախագահի պաշտոնում, որպեսզի շարունակի կարիերան համայնքապետի պաշտոնում, սական ՔՊ-ից մեծ դաս է ստացել։
Նա ընտրվել է ՔՊ խորհրդի անդամ, սակայն նախագահ նրան չեն ընտրել` 7 ընտրողներից 6-ը նրան կողմ չի քվեարկել, փոխարենն անցել է Աննա Հակոբյանի մտերիմը՝ Անդրանիկ Հովհաննիսյանը, որը վերջերս տիկնոջ հայտարարած «Հաջողակից սկսնակին» ծրագրի շրջանակներում դրամական աջակցություն է ստացել` բիզնես պրոյեկտ իրականացնելու համար։







Բաց մի թողեք
ԿԳՄՍ նախարարությունը «պատժել է» Գուրգեն Խանջյանին` իր հայացքների համար
Ով ասես՝ չի առաջադրվել
Պատմության գնահատականները շատ ավելի դաժան են, քան՝ մեր գնահատականները․ Տեր Փառեն