Օգոստոսի 12-ին, ժամը 17:05-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Գեղի գյուղ տանող խաչմերուկում բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ ավտոմեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը (մոտ 10 մ): Վարորդները և երեք ուղևոր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները ձորից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ։
Փրկարարները մեկ տուժածի պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, սահմանազատել տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:
Բաց մի թողեք
Վարդան Հարությունյանի կինը և փաստաբանական թիմը դիմել են միջազգային կառույցներին
Կա՛մ մինչև տարեվերջ մրցույթը կկայանա, կա՛մ ես արդեն կադրային որոշումներ կկայացնեմ. Ավինյան
Իշխանության պատկերացմամբ ազգային ուրախությունը սահմանափակվում է համերգներո՞վ