Բիթքոյն թվային արժույթի գինն էժանացել է՝ մեկ միավորի դիմաց կազմելով մոտ 110 հազար դոլար։ Այս տարվա հուլիսի իննից ի վեր, սա բիթքոյնի գնային առաջին նման նվազումն է։
Այս մասին տեղեկանում ենք Binance հարթակի բերած տվյալներից։
Գնանկումը կազմել է 2,13 տոկոսից մինչեւ 2,47 տոկոս։ Սակարկային ավելի կոնկրետ տվյալների համաձայն, մեկ միավոր բիթքոյնը Երեւանի ժամանակով 00․37-ին կազմել է նախ 109 917 ամերիկյան դոլար, իսկ 00․58-ին՝ 109 839 ամերիկյան դոլար։

Բաց մի թողեք
ՊԵԿ-ը Զովունիում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. տեսանյութ
Որ ապրանքներն են թանկացել
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը