«Այս տարի բավական շոգ էր»։
Այս մասին ասում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հուլիսի 12-ից սկսած մինչ օրս, մենք գտնվել ենք արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք շատ քիչ օրեր են ընդհատվել: Ընդհատվել են օգոստոսի 2-րդ տասնօրյակում և հուլիսի վերջին տասնօրյակում՝ 2-3 օր: Մնացած օրերին հիմնականում դրանց գերազդեցությունը նկատվել է, ինչի հետևանքով գրանցվել են բարձր ջերմաստիճաններ հատկապես օգոստոսի առաջին տասնօրյակում»,- ասում է Սուրենյանն ու հավելում. «Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը հասավ մինչև 42 աստիճանի, ներկա պահին էլ բարձր ջերմային ֆոնը պահպանվում է, բայց հիմա ջերմաստիճանը ցերեկային ժամերին դեռևս չի գերազանցում 37 աստիճանը»:
Խոսելով սեպտեմբեր ամսին՝ առաջին տասնօրյակում սպասվող ջերմաստիճանի մասին, Սուրենյանն ասում է, որ վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 8-ը, արևադարձային տաք օդի ալիքը կրկին ակտիվանալու է, հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում՝ Լոռիի, Տավուշի, Սյունիքի հատվածներում մոտ 3-4 աստիճանով, ՀՀ մյուս մարզերում 2-3 աստիճանով:
«Ամենատաք գոտին Տավուշի, Սյունիքի հովիտներն են, Արարատյան դաշտը իր նախալեռներով և Երևանը, որտեղ սպասվում է մինչև 36-37 աստիճան տաքություն:
Նախնական կանխատեսումներով, տաք օդի ալիքը կնահանջի սեպտեմբերի 6-ից սկսած և ջերմաստիճանը կսկի աստիճանաբար նվազել: Մինչ սեպտեմբերի 5-ը ջերմաստիճանի անկում, տեղումներ չեն կանխատեսվում»,- նշում է Սուրենյանը։
Դիտարկմանը, թե արդյոք այս ամռան տեղումների սակավությունը աննախադեպ էր, Սուրենյանն արձագանքում է, որ տեղումների սակավությունն աննախադեպ չէ, իսկ օդի բարձր ջերմաստիճանը համարվում է անոմալիա, սակայն էլի աննախադեպ չէ. «Մենք այս տարի աննախադեպ ջերմաստիճան չենք արձանագրել»։






Բաց մի թողեք
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
«Միշտ ասում էր՝ ինձ սահմանն ու դիրքերն են պետք, սպան կոչումով սպա չի դառնում. այդ սկզբունքով ծառայեց մինչև վերջ». ավագ լեյտենանտ Արմեն Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Քարվաճառում. Լուսանկար
Նոյեմբերի 8-ի աստղագուշակ․ Ավելի լավ է նաև չշտապել գնումներ կատարելիս