Բաքվում ԻԻՀ դեսպանությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Հայաստանում Իրանի դեսպանին ուղղված մեղադրանքները։
Mehr-ի փոխանցմամբ, արձագանքելով Axar լրատվական կայքում հրապարակված հայտարարություններին՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մամուլի ծառայությունը կիրակի օրը Բաքվում հերքել է մեղադրանքները, որոնք ուղղված էին Հայաստանում Իրանի դեսպանին:
Դեսպանության հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական կայքի կողմից հրապարակված մեղադրանքները՝ կապված «Լեռնային Ղարաբաղի անջատականներին աջակցելու առաքելության» կամ Հայաստանի կառավարությանը ռազմական աջակցություն ցուցաբերելու հետ, լիովին անհիմն և կեղծ են։
«Հիշեցնելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը աջակցելու հարցում, դեսպանությունը նշել է, որ հիշյալ կայքի բովանդակությունը հեղինակի ենթադրական շահարկումներն են»,- գրում է իրանական լրատվամիջոցը։

Բաց մի թողեք
Մեքենան դուրս է եկել Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա զոհ․ Լուսանկար
Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ
Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար. Լուսանկար