«Որպես Աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նորանշանակ նախարար` Արսեն Թորոսյանի առաջին շփումը լրագրողների հետ չստացվեց:
«Իրավունք» թերթը գրում է. Կառավարության նիստից հետո տեղի ունեցած նրա ճեպազրույցն ավարտվեց սպառնալիքով: Վերջինս, բորբոքված հարցերի տարափից, նախ մուննաթ եկավ. «Ունա՞կ եք լսելու, թե՞ չէ, երբ հարց եք տալիս, թույլ տվեք մինչեւ վերջ պատասխանեմ, թե չէ, չեմ անի ընդհանրապես»:
Իսկ երբ լրագրողները հորդորեցին չսպառնալ, հակադարձեց. «Կսպառնամ… դուք էլ էդ տոնով չխոսեք։ Շնորհակալություն, ցտեսություն»,- ասաց եւ հեռացավ։
Իշխանական կուլիսներից տեղեկացանք, որ տեղի ունեցած միջադեպը մեծ հրճվանքով են ընդունել թե՛ խորհրդարանական նախկին գործընկերները, թե՛ նախարարության նոր գործընկերները, բոլորը միաբերան պնդում են. «Երկար չի ձգի այս պաշտոնում եւս»:
Բաց մի թողեք
Հետախուզական տվյալների փոխարեն վարկեր է կուտակել․ Լուսանկար
Ինչու պետք է Ալիեւն ավելի բարոյական գտնվի, քան Փաշինյանը` իր ՔՊ-ի հետ միասին
Կառավարությանը նոր լիազորություն կտրվի