Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի վախերն օրեցօր աճում են: Դրա վկայությունն է նախ այն, որ նորանոր անվտանգային միջոցառումներ են ձեռնարկվում նրա անձի պահպանության համար, եւ անգամ կուսակցական հավաքներին եթե նա մասնակցում է, զննում են նրա թիմակիցներին, հեռախոսներն են հավաքում:
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ նրա անվտանգության աշխատակիցների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: ԱԺ ժամանելիս, օրինակ, մի ամբողջ գումարտակ է բերվում, մի քանիսը նրա հետ մտնում են անգամ դահլիճ։
Ժողովրդի մեջ նախկինում ազատ քայլող Փաշինյանը եթե ցուցադրական զբոսանքի է ելնում` ռիլեր նկարելու, ապա նրան տասնյակ թիկնապահներ են ուղեկցում` քաղաքացիական հագուստով:
Իսկ կիրակի օրը Արմավիրի հրապարակում Ֆեստիվառին մասնակցելիս Փաշինյանի թիկունքում ՊՊԾ տղաների փոխարեն քաղաքացիական հագուստով ՊՊԾ աշխատակից կանայք էին շարվել, որոնցից մի քանիսը նաեւ ԱԺ-ում են ծառայություն իրականացնում։
Հավանաբար, Փաշինյանը կարծում է, որ այդպես ավելի աննկատ կլինի իրեն պահպանողների բանակը, եւ կին թիկնապահները որպես հիացած ժողովուրդ կընկալվեն:






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7