Երեկ գիշեր զինված հարձակման զոհ են դարձել Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը, ով ոստիկանության աշխատակից էր, մեկ անձ էլ վիրավոր է: Իրավապահները դեռ չեն բացահայտել հանցագործությունը, սակայն տեղի ունեցածի մասին վարկածներ են շրջանառվում:
Հայտնի է, որ Գրիգորյանը հակամարտության մեջ էր Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հետ, երկուսի թիմերի միջեւ մշտական բախումն առաջին անգամ ողբերգական ավարտ ունեցավ այս տարվա փետրվարի 5-ին, Մերձավանում հնչել էին կրակոցներ, սպանվել էր մեկ անձ, որը հետո պարզվեց, որ Ախտոյանի ազգականն է:
Չի բացառվում, որ սա վենդետայի դրսեւորում է, ինչի թիվ մեկ պատասխանատուն իրավապահներն են, որոնք չեն փորձել կանխել այս զարգացումները։
Ախտոյանի ազգականի սպանության դեպքով մեղադրյալի աթոռին էր հայտնվել նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը և նրա շրջապատի մարդիկ։ Կրակոցներից ամիսներ անց համայնքում ընտրություններ եղան, և համայնքապետ ընտրվեց Վալոդյա Գրիգորյանը՝ «Միասնություն» դաշինքով, բացարձակ մեծամասնությամբ, ստանալով ընտրողների 57 տոկոս քվեն:
Սակայն համայնքում ներքին լարված մթնոլորտը իշխանության թիմակիցների և Վալոդյա Գրիգորյանի միջև շարունակվում էր ու տեղացիները չեն բացառում, որ նախորդ սպանությունն ու երեկվանը միմյանց հետ կապված են, ամենաթողության եւ կառավարման քաոսի հետեւանքով համայնքապետը սպանվեց։
Բաց մի թողեք
Արփինե Սարգսյանն անձամբ է ղեկավարում Փարաքարի համայնքապետի եւ նրա ընկերոջ սպանության գործով իրավապահների աշխատանքները
ՔՊ-ն մոբիլիզացնում է ուժերը, բիզնեսմեններին հավաքել են Նոր Դվին ռեստորանում
Արուս Տիգրանյանն ավտովթարի է ենթարկվել․ Լուսանկար