«Այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ Սերժ Սարգսյանի թիմակիցների հրավիրած խորհրդարանական լսումներն են կայանալու` վարչապետին իմպիչմենտ հայտնելու հարցով։
Հրապարակ» թերթը գրում է. Լսումներին նախորդել են քաղաքական կոնսուլտացիաներ մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ, հրավիրված են տարբեր քաղաքական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Բայց որոշել են չկենտրոնանալ իմպիչմենտի վրա, այլ առավել լայն քննարկում ծավալել՝ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ելքերի վերաբերյալ։
Սակայն գլխավոր ինտրիգն այն է, թե իմպիչմենտի վերաբերյալ Սերժ Սարգսյանի տեսակետից տարբերվող դիրքորոշում ունեցող Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները կմասնակցե՞ն լսումներին:Մեզ ասացին, որ անպայման մասնակցելու են:
Մեր տեղեկություններով, «Հայաստան» դաշինքից մի քանի անձ է մասնակցելու, իսկ նրանցից մեկը նաեւ ելույթ է ունենալու եւ նորից շարադրելու է քոչարյանականների հայտնի տեսակետը, որ իմպիչմենտը դատապարտված է ձախողման, քանի որ ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունը չի պատրաստվում միանալ այդ գործընթացին, իսկ ընդդիմության ունեցած ձայները բավարար չեն:
Նույն` լսումների ժամին խորհրդարանի առջեւ նախատեսվում է հանրահավաք, որը կազմակերպել է «Արթուն ենք» շարժումը: Դրա իմաստն էլ հանրային ճնշում ապահովելն է եւ ի ցույց դնելը, որ ժողովուրդը պատրաստ է փողոց դուրս գալու, եթե խորհրդարանի ներսում որեւէ պրոցես մեկնարկի:
Բաց մի թողեք
Ոչ Վալոդյա Գրիգորյանը, ոչ նրա եղբայրը կապ չունեն այդ սպանության հետ, անմտություն է այն վարկածը, որ վենդետա է տեղի ունեցել
Տեր-Պետրոսյանի անգամ մի քանի բառից բաղկացած միտքը փոթորկում է ողջ քաղաքական դաշտը
Վալոդիայի հաղթանակը մնացել էր իշխանության կոկորդին