ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ բոլորի, ներառյալ լրագրողների համար դատական նիստերի տեսանկարահանումը և ձայնագրումը, դրանց հրապարակումը լինելու է արգելված՝ մինչև գործով բոլոր վկաների հարցաքննության ավարտը։
Սա գործնականում նշանակում է, որ մինչև կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելն այլևս հնարավոր չէ տեսագրել ու ձայնագրել նիստերը, քանի որ հիմնական դատալսումների փուլում պահպանվում է կողմերից յուրաքանչյուրի՝ դատաքննության ծավալը լրացնելու, այդ թվում՝ նոր վկաներ հարցաքննելու միջնորդությամբ հանդես գալու իրավունքը։
Ինքս համաձայն եմ այս օրենսդրական փոփոխությանը, քանի որ այն բխում է քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից, բայց կարող են լինել նաև այլ մեկնաբանություններ։
Րաֆֆի Ասլանյան

Բաց մի թողեք
Շտապ զորակոչ է հայտարարել․ ինչ է կատարվում
Լուլու՝ Լուսինե Բադալյանին դուր է եկել Գագիկ Խաչատրյանը․ Լուսանկար
Փաշինյանին թվում է, թե ինքը կարող է ծաղրել Չինաստանին, Ռուսաստանին, Հնդկաստանին, Իրանին ․․․