25/10/2025

Մենք չկանք։ Այսպես է Փաշինյանն իրագործում 7 ամիս առաջ մեր ջանքերով օրենք դարձած ԵՄ անդամակցումը․ Տիգրան Խզմալյան․ Քարտեզ

Armenia isn’t mentioned even as a possible candidate to the EU membership.

2025 թ. քաղաքական քարտեզում նշված են ԵՄ անդամ եւ թեկնածու երկրները։ Անգամ Թուրքիան եւ Վրաստանն են նշված։ Հայաստանը՝ ոչ։ Որպես «հնարավոր թեկնածու» նշված է Կոսովոն։

Մենք չկանք։ Այսպես է Փաշինյանն իրագործում 7 ամիս առաջ մեր ջանքերով օրենք դարձած ԵՄ անդամակցումը:

May be an illustration of ‎map and ‎text that says '‎European Union Members Candidates Former Rejected the FU Possible Candidate FINLAND RUSSIA IRELAND DENMARK UNITED KINGDOM NTITI .トビ TITTI BELARUS KAZAKHSTAN POLAND GERMANY cpRKc CrECHA UKRAINE FRANCE HRNGARY PORTUĞAL/ PORT ROMANIA 5000D0 BERBA SPAIN GCORGLA AZEREALIAN BULGARIA RAN MOROCCO ALGERIA TURKEY شة TUNISIA OTa SYRIA IRAQ 174414 പാസൊു Mu SALnI SALDIARARIA RARIA‎'‎‎

ԱՀԱ ԻՆՉԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՍՏՈՐԱԳՐԵԼՈՎ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի ԳՈՐԾԱՐՔԸ
❗️🇪🇺🤝🇦🇲 Մեկ տարի առաջ այս օրը, 2024 թ. հոկտեմբերի 24-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև հետևյալ կարևոր կետերով․
✅ ԵԽ-ն վերահաստատում է իր պահանջը՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
✅ ԵԽ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի։
✅ ԵԽ-ն շեշտում է՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող խնդիրները պետք է բացառապես լուծվեն՝ հարգելով ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
✅ ԵԽ-ն զգուշացնում է, որ Հայաստանի դեմ ցանկացած ռազմական գործողություն անընդունելի է և ունենալու է լուրջ հետեւանքներ ԵՄ-Ադրբեջան գործընկերության վրա։
✅ Նշվում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
✅ Բանաձեւը, ողջունելով Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին հատկացված օգնությունը, կոչ է անում Հայաստան-ԵՄ համագործակցությունն էլ ավելի ամրապնդել անվտանգության և պաշտպանության ոլորտում, ինչպես նաեւ դատապարտում է Հայաստանին ուղղված ցանկացած ռազմական ագրեսիա, ուժի կիրառում կամ հիբրիդային սպառնալիք։
✅ Ընդգծելով ԵՄ քաղաքացիական առաքելության կարեւորությունը Հայաստանում՝ ԵԽ պատգամավորներն իրենց մտահոգությունն են արտահայտում Ադրբեջանից հնչող զրպարտիչ եւ քննադատական հայտարարությունների ու արշավների վերաբերյալ։ Այս համատեքստում ԵՄ-ին եւ անդամ երկրներին կոչ են անում մեծացնել եւ երկարացնել ԵՄ առաքելության մանդատը ՀՀ-ում։
✅ Բանաձեւը ողջունելով սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված առաջընթացը՝ կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել ցանկացած տեխնիկական և ֆինանսական աջակցություն Ադրբեջանին, որը կարող է նպաստել նրա ռազմական կամ անվտանգության կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ կոչ է անում անդամ պետություններին սառեցնել ռազմական և անվտանգության սարքավորումների բոլոր արտահանումներն Ադրբեջան։
✅ Բանաձեւը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել բոլոր 23 հայ ռազմագերիներին։
✅ ԵԽ պատգամավորներն Ադրբեջանին կոչ են անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը։ Բանաձեւը հորդորում է համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ տալ անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ։
ՀԵՎԿ կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից