«Նախորդ շաբաթը լի էր երկու կարևոր օրակարգով՝ դպրոցնե՞ր, թե՞ գործարաններ և ՀԷՑ-ի սակագինը իջեցնե՞լ, թե՞ նույնը թողնել»,- ֆեյսբուքյան եթերով ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Մեր առաջարկը եղել է, որ երկրում կառուցվեն գործարաններ, հետո` դպրոցներ։ 20 տարի առաջ մենք Լոռվա մարզում մեր գյուղում կառուցեցինք դպրոց, հետո ճանապարհները վերանորոգեցինք, սակայն անգամ գյուղի տների բոլոր փոփոխությունների արդյունքում մարդիկ նորից շարունակում էին հեռանալ: Պատճառը մեկն է՝ մարդը եթե չունի աշխատանք, նա չի մնալու, ուզում է ոսկուց էլ ամբողջ քաղաքը սարքի, մարդիկ մեկ է՝ գնալու էին, պատճառն այն է, որ մարդկանց պետք է սկզբից ապահովել հացով, ապրուստով, հետո նոր՝ լավ պայմաններով:
Երկրորդ առաջարկին՝ Էլեկտրաէներգիայի սակագնին շատ լուրջ պետք է վերաբերվենք»:
Կարապետյանն ընդգծել է, որ «շատ կարևոր են այս երկու հեղափոխական օրակարգերը»:

Բաց մի թողեք
Այդ օրից մինչև նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանը փաստացի բոլոր որոշումները կայացրել է միայնակ․ Քարտեզ
Լևոն Տեր-Պետրոսյան․ պետություն կառուցելու դժվարին ճանապարհը և անպատասխան մնացած զգուշացումը․ Տեսանյութ, Լուսանկարներ
Երկու հրաժարականների հետքերով